Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Արաքսի հովտի 42 կմ-ն վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը

Արաքսի հովտի 42 կմ-ն վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը
30.06.2024 | 10:53

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը վերջին օրերին դարձել է «Միջին միջանցքի» (դրա մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը») հիմնական լոբբիստը՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության պնդումների, թե «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն Ռուսաստանն է:

Սա հետաքրքիր թեմա է, որի մասին, ի դեպ, տարբեր առիթներով արտահայտվել եմ:

Սյունիքը հայ- ադրբեջանական հակամարտության մաս դարձավ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո:

«Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուներն Ադրբեջանն ու Թուրքիան են. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանն իր ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ կորցնում է որոշակի սուվերենություն:

Նիկոլ Փաշինյանն այնքան պրիմիտիվ ու պրովինցիալ է, որ կարծում էր, թե զոհաբերելով Արցախը՝ կարող է պատերազմի հետևանքները վերացնել Սյունիքի մասով կամ հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումից:

Իսկ գուցե Փաշինյանի հիմնական նպատակը եղել է ու կա «ռուսական լծից» ազատվե՞լը:

Նա այդպես էլ չհասկացավ, որ հաղթած Ադրբեջանը չի հրաժարվելու այն ամենից, ինչ ձեռք է բերել փաստաթղթով:

Հիմա այդ իրավիճակն է. թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը Ադրբեջանին առաջարկում են այդ միջանցքը՝ յուրաքանչյուրն իր պայմանով (Բաքվում, ըստ ամենայնի, ունեն նաև իրենց սցենարը):

Իսկ Փաշինյանն «ինքնիշխանական» օրակարգով հպարտանում է, թե ինչպես ռուսներին «միջանցք» չտվեց՝ լռելով այն մասին, որ Արաքսի հովտի 42 կմ-ի հանդեպ միևնույն է՝ լիարժեք հայկական վերահսկողություն չի լինելու:

Ասել եմ ու կրկնում եմ՝ Արաքսի հովտի 42 կմ-ն վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը:

ՈՒ հիմա վերահսկողության շուրջ «ինքնիշխանական» Փաշինյանն ամերիկացիների հետ բանակցում է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 200

Մեկնաբանություններ